211652_close_icon
views-count19280 դիտում article-date 23:49 23-12-2020

Քաջարանի քաղաքապետը, ով առաջնագծից եկել էր քննչական կոմիտե, վաղը ներկայանալու է Շենգավիթի դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում քննարկվելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման միջնորդությունը։ Մ. Փարամազյանը պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմական գործողություններին և մինչ օրս էլ նա գտնվում է Հայաստանի Զինված ուժերի կազմում` N բրիգադի 5-րդ գումարտակում՝ որպես հրամանատար։ Նրա հրամանատարությանն է վստահված Սյունիքի մարզի 20կմ առաջնագիծը և այսօր նա դիրքերից է ներկայացել է Հայաստանի Քննչական կոմիտե: Վաղը դատարանը որոշելու է՝ բավարարում է քննչական մարմնի միջնորդությունը, թե ոչ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/23/1174372/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Սյունիքի մարզի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին Հայաստանի քննչական կոմիտեի վարչական շենքի դիմաց և պահանջում, որպեսզի Քննչական կոմիտեն դադարեցնի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ շինծու քրեական հետապնդումները։ Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են, որ ճանապարհը փակվել է։ Նրանք 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը և տեղում կատարեցին փոքրիկ ակցիա, որի ժամանակ վանկարկում էին՝ «Մանվել Փարամազյանն ու Առուշ Առուշանյանը մերօրյա նժդեհներն են, նրանք պայքարում են Հայաստանի ողնաշարը համարվող Սյունաց աշխարհի համար, քանի որ հենց Սյունիքից է նաև կախված հայ ժողովրդի անվտանգության ապահովումը։ Մենք «Ո՛չ» ենք ասում ներկա վարչակազմին, իշխանություններին, քանի որ նրանք, պարզվեց՝ ոչ թե հող պահող են, այլ հող հանձնող։ Մեզ ոչինչ չի ընկճի։ Եվ ողջ Սյունաց աշխարհը առաջնորդվում է չարենցյան հայտնի խոսքով՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր