211652_close_icon
views-count4577 դիտում article-date 20:58 24-12-2020

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արման Պողոսյանը: Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն շատ կարճ ժամանակ անց ազատվեց պաշտոնից:

Նմանատիպ նյութեր