102426 դիտում
13:11 12-10-2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի հրամանով քննչական ապարատի հնաբնակներից բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ բացահայտած Մհեր Վարդանյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Քարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։
Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Մ. Վարդանյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից։
Ա. Քարամյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Անրի Վարդանյանը, ով մինչ այդ աշխատում էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ։
Մ. Վարդանյանը քննչական ապարատի հնաբնակներից է։ Թե իր գործընկերների, թե փաստաբանների կողմից ու իրավապահ համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը։ Հայտնի է իր սկզբունքայնությամբ և մարդկային բարձր հատկանիշներով։ Որտեղ էր աշխատել է՝ թե քննիչ, թե քննչական բաժնի պետ, թե մարզային քննչական վարչության պետ, միշտ ունեցել է բարձր ցուցանիշներ, բացահայտել է բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ հանրապետությունում հայտնի անձանց նկատմամբ կատարված մահափորձեր, ավազակային հարձակումներ, այդ թվում՝ կազմակերպված բանդաների կողմից։

Նմանատիպ նյութեր
10236 դիտում
12:42 04-10-2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի հրամանով կադրային փոփոխություներ են տեղի ունեցել