211652_close_icon
views-count1344 դիտում article-date 11:13 25-12-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, առողջացել է 1049 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 1049 քաղաքացի, մահացել՝ 19-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 2866 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 578776-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156763 դեպք, որոնցից 137815-ն` առողջացած, 2733-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 671 է:

Նմանատիպ նյութեր