211652_close_icon
views-count1572 դիտում article-date 12:04 22-12-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, առողջացել է 1410 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, առողջացել է 1410 քաղաքացի, մահացել՝ 17-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 2404 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 570214-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:

Նմանատիպ նյութեր