211652_close_icon
views-count40639 դիտում article-date 19:25 25-12-2020

Երևանում թալանել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ավտոմեքենան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 22-ին ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Ստեփանյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 22-ի 00:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Արամի փողոցի 86 հասցեում կայանված, իրեն պատկանող Toyota մասկնիշի 120 JJ 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր