211652_close_icon
views-count2243 դիտում article-date 23:19 25-12-2020

Աղետի ու գահավիժման շրջանում իրենց համար անելիք են գտել, որ գան դահլիճում լուրջ-լուրջ նստեն ու «վաստակեն իրենց աշխատավարձը»․ Ռուբեն Մելիքյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հարցով «Իմ քայլի» նախագծի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տեղեկությանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծ։ Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իմ քայլի» մինյոնները շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հիմնավորումն այն է, որ տիկին Զոհրաբյանը ՖԲ իր անձնական էջում մի գրառման մեջ բացասական իմաստով օգտագործել է «ժեխ» բառը՝ այդպես բնութագրելով հայրենիքը հանձնողներին պաշտպանող մարդկանց։ Սա, իհարկե, մանրախնդիր ու աթոռամոլ մինյոնների մակարդակի հարց է։ Էս աղետի ու գահավիժման շրջանում՝ հազիվ իրենց համար անելիք են գտել, որ գալստուկները կապեն, գան լուրջ-լուրջ նստեն դահլիճում ու «վաստակեն իրենց աշխատավարձը»։ Բայց դե, ա՛յ մինյոններ, ձեռի հետ հարցեր տամ՝ մի քիչ մտածեք։ Առաջին, որ տենց նրբանկատ եք, ինչու՞ չբարձրացրեցիք ավագ մինյոնի տեղակալ Լենայի պաշտոնանկության հարցը, երբ իր ՖԲ անձնական էջում տարածել էր մի քանի «սուտի-կռվողների» ուղերձը՝ լի սպառնալիքներով, այդ թվում նույն Նաիրա Զոհրաբյանին ներքնազգեստ ուտեցնելու սպառնալիքով։ Հը՞: Ինչու՞ Լենային չաթոռազրկեցիք։ Երկրորդ, ինչու՞ մեկնումեկդ ծպտուն չէր հանում, երբ ձեր ազգադավ բոսը դատավորներին «վնգստացող» էր անվանում, դիվանագետներին էլ՝ «կոշիկ լիզող»։ Մի խոսքով, ձեր «մինյոնային» օրակարգը՝ ձեր գլուխը։ Մարդ չեք էղել, չեք էլ դառնա, ա՛յ բաջիներ ու օղլաններ»։

Նմանատիպ նյութեր