211652_close_icon
views-count5257 դիտում article-date 16:41 26-12-2020

Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը եղել է 200-ից ավելի ոստիկան․ հիթիռակոծումից զոհվել է 22, անհետ կորել՝ 1, վիրավորվել՝ 100-ից ավելի ոստիկան․ 3 ամիս նրանց անունները չեն հայտարարել․ Նարեկ Մալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության 3 ռեգիոնալ վարչություններում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ պարտադիրության սկզբունքով հավաքագրել են ոստիկանների, որոնք պետք է Արցախում, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, կամավորական աշխատանքներ իրականացնեին և հասարակական կարգը պահպանեին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։ «Դավաճան իշխանությունների հրահանգով՝ Տավուշի, Լոռու, Շիրակի ռեգիոնալ վարչություններից հավաքագրվում են հիմնականում համայնքային ոստիկաններ կամ անչափահասների տեսուչներ․ մարդիկ, որոնք ընդհանրապես որևէ կերպով չեն տիրապետում ռազմարվեստին»,-ասաց նա՝ նշելով, թե առանց որևէ նախապատրաստության՝ այդ ոստիկաններին տանում են Արցախ, առաջնագիծ։ Մալյանի խոսքով՝ ոստիկաններին խաբել են, լցրել ավտոբուսներն ու տարել Արցախ հոկտեմբերի 4-ին։ «Նրանց խաբում են, թե տանում են կամավորական աշխատանքներ իրականացնելու։ Հոկտեմբերի 4-ին ավտոբուսները հասնում են Շուշի, որտեղ նրանց տեղեկացնում են, որ տեղաբաշխում է լինելու և իրենց ուղարկելու են առաջնագիծ»,-ասաց նա՝ նշելով, թե ոստիկաններն անգամ համապատասխան համազգեստ չեն ունեցել։ Մալյանի պնդմամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հստակ իմացել է, որ Շուշիի մշակույթի տունը Ադրբեջանի թիրախում է և դա լավ իմանալով՝ ոստիկաններին հավաքել են այդտեղ՝ իբր խորհրդակցություն անելու։ «Դրանից անմիջապես հետո սկսվել է հրետակոծումը։ «Լորա» հրթիռով ուղիղ նշանառությամբ խփում են մշակույթի տանը, որտեղ 200-ից ավելի ոստիկաններ են եղել, տեղում մահանում է 21 ոստիկան, հետագայում ևս մեկը մահանում է հիվանդանոցում, անհետ կորում է Ոստիկանության Ամասիայի պետ Արմեն Ղազարյանը, 100-ից ավելի վիրավոր է լինում»,-ասաց Մալյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ օրվանից սկսվել է այդ իրողությունը թաքցնելու գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի անդամների ուղիղ հրահանգով։ «Բանակային ղեկավարությանը հրահանգվել է այդ մարդկանց մարտական զոհերի ցուցակում չներառել։ Նրանք նաև քաղաքացիական զոհ չեն։ Մինչև հոկտեմբերի 8-ը բոլոր զոհված ոստիկաններին հուղարկավորել են, նրանց անունները իդենտիֆիկացված են եղել»,-ասաց նա՝ նշելով, որ հոկտեմբերի 8-ից հետո էլ չեն հայտարարել նրանց անունները։ «Այդ մարդիկ ամիսներ շարունակ որևէ ցուցակում չեն եղել։ Ենթադրում եմ՝ նրա համար, որ զոհված ոստիկանների ընտանիքիները փոխհատուցումներից զրկեն։ Միայն մոտ երեք ամիս անց՝ ճնշումների արդյունքում անունները հրապարակում են»,-ասաց նա։ Մալյանը հայտարարեց նաև, որ մոտավորապես հոկտեմբերի 6-ին ռուսական լրատվամիջոցի լրագրողը հրապարակում է արել կատարվածի մասին, որից մեկ օր անց ՀՀ ԱԳՆ-ից զանգահարում են նշված լրագրողին՝ ասելով, թե նա արագ պետք է լքի Արցախի տարածքը։ «Հոկտեմբերի 9-ին նրան հեռացնել են տալիս Արցախից, քանի որ գրած է լինում զոհված ոստիկանների մասին լուրը»,-ասաց Նարեկ Մալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր