7039 դիտում
16:42 26-12-2020
«Նիկոլը շարունակում է Հայրենիքի փրկության շարժումը վարկաբեկելու անօգուտ փորձերը. ոստիկանությունից տեղեկացա՝ կեղծ ձայնագրություն է բեմադրվում». Արսեն Բաբայան
Հիշո՞ւմ եք պատերազմի 44 օրերին որքան կեղծ ու շինծու ձայնագրություններ էին շրջանառվում դավաճան Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ից։ Այդ կեղծ ձայնագրությունները ստեղծելով ու տարածելով՝ Նիկոլի անբարոյական քարոզչամեքենան հանրությանը փորձում էր խաբել, թե ազատագրվել է Գետաշենն ու Շահումյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով՝ հիմա էլ նույնն են անում:
«Էժան խմբագրից այդպես էլ պետական ու քաղաքական գործիչ չդարձած դավաճան Նիկոլը շարունակում է նիկոլաբարո քարոզչությամբ Հայրենիքի փրկության շարժումը վարկաբեկելու անօգուտ փորձերը։
Քիչ առաջ ոստիկանության՝ իմ վստահելի աղբյուրներից տեղեկություն ստացա, որ բեմադրում են կեղծ գաղտնի ձայնագրություն։ Ըստ այդ թատերականացված կեղծ ձայնագրության՝ իբր Հանրապետության հրապարակում տեղադրված Շարժման վրաններից մեկում խոսում են մարդկանց գումարով հրապարակ բերելու մասին։ Ըստ ՊՈԱԿ-ներում աշխատող էժան սցենարիստների՝ իբր այդ վրանում քննարկվում է, թե որքան պետք է վճարվեն մարդիկ, որպեսզի գան հանրահավաքի և գիշերեն հրապարակում։
Իսկ ամենազզվելին այն է, որ նիկոլաբարո այս ստորության հեղինակներն ու կատարողներն այդ նույն մարդիկ են, որոնք 44 օր կեղծ ձայնագրությունն էիր տարածում, որպեսզի համոզեն հանրությանը, թե Գետաշենն ու Շահումյանն են ազատագրել։ Այս սուտասանները շինծու ձայնագրությունների մեծ փորձ ունեն։
Սրիկա՛, ստախո՛ս դավաճաններ, նիկոլաբարո՛ դուրսպրծուկներ, տականքին հեռացնելու ենք ինչ գնով էլ լինի»,- գրել է Բաբայանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլաբարո դուրսպրծուկների կեղծ ձայնագրությունները Հիշո՞ւմ եք պատերազմի 44 օրերին որքան կեղծ ու շինծու...
Posted by Arsen Babayan on 2020 թ. դեկտեմբերի 26, շաբաթ
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
09:01 02-04-2021
Ինչ ունենք քառօրյա պատերազմից 5 տարի անց. անօգուտ հանձնաժողով, անօգուտ աշխատանք. «Ժողովուրդ»
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված