211652_close_icon
views-count4635 դիտում article-date 16:59 26-12-2020

Մեզ հավաքվել է պետք. որևէ դեպքում թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում. Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնից ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ծանր ապրումներ են անընդհատ թերթել զոհված տղաների անունները։ Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, էլ չեմ ասում, որ հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան։ Պատերազմից հետո տարբեր խողովակներով անընդհատ փնտրում եմ իմ հետ առնչած բոլոր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետային զինծառայողներին՝ զգուշորեն փորձելով ճշտել՝ շարքո՞ւմ են, վիրավո՞ր․․․ Մեզ հավաքվել է պետք, սթափվել․ որևէ դեպքում թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում։ Պետք է պինդ կանգնել հողին և տեր կանգնել երկրին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։ Ծանր ապրումներ...

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 26, շաբաթ

Նմանատիպ նյութեր