211652_close_icon
views-count973 դիտում article-date 15:10 26-04-2024

Մեր քաղաքը մեր տան պես մաքուր և բարեկարգ պետք է պահպանենք ու այլևս երբեք թույլ չտանք այն այլանդակել զանազան անօրինական կցակառույցներով. Արամ Ազատյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամիսներ առաջ անդրադարձել էր ձեղնահարկերի/մանսարդների/ և այլ շինությունների անօրինական կառուցման խնդրին և հանձնարարել նման դեպքերում դիտարկել ամենախիստ պատժամիջոցները:

Ամեն առիթով ես նույնպես խնդրել և հորդորել եմ ձեռնպահ մնալ առանց քաղաքաշինական փաստաթղթերի որևէ գործողությունից:

Հետևաբար սա չի կարող ունենալ որևէ արդարացում:

Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտաս 45/1 հասցեում, անօրինական ձևով ձեղնահարկի կառուցման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Շինությունն ապամոնտաժվել է և վերադարձվել իր նախնական տեսքին, ինչպես նաև տվյալ քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ավելորդ չեմ համարում կրկին նշել, որ անթույլատրելի են նման արարքները: Ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:

Մեր քաղաքը մեր տան պես մաքուր և բարեկարգ պետք է պահպանենք ու այլևս երբեք թույլ չտանք այն այլանդակել զանազան անօրինական կցակառույցներով»,- գրել է նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր