211652_close_icon
views-count1637 դիտում article-date 22:16 26-12-2020

Արմեն Աշոտյան. Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, որում վերջինս ասել էր, թե Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, և բոլորը կտեսնեն, թե ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։ «Լսեցի Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին... Ուզում եմ ուղիղ ասել. պոպուլիզմը քանդեց այս երկիրը, ավերեց բոլորիս տները։ Հատկապես Արցախյան հարցով պոպուլիզմն այժմ առավել անթույլատրելի է։ Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից։ Մինչեւ Հայաստանում չհեռացվի դավաճան վիժվածքը, չփոխվի բանակցողը, չվերահաստատվեն Ռուսաստանի հետ նոր որակի, արժանապատիվ եւ անկեղծ ռազմավարական հարաբերություններ, Արցախից մնացած հատվածը, Արցախի ապագա կարգավիճակը, էլ չասեմ Արցախի կորսված տարածքները լինելու են ուղղակի վտանգված։ Թե չէ չհիմնավորված լավատեսությամբ եւ ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր