3134 դիտում
10:47 16-05-2018
Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից. Die Presse. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում ցույցերի առանցքը ներքին քաղաքականությունն էր. Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել: Բացի այդ, Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից՝ գրում է Die Presse գերմանական պարբերականի թղթակից Յուտա Զոմերբաուերը:
«Կրեմլը չի սիրում իր կողքին տեսնել ժողովրդական ընդվզումներ: Ավելի զարմանալի է այն փաստը, որ Պուտինը դարձավ առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, որը մի քանի շաբաթ ղեկավարել էր Հայաստանի ցույցերը: Ի՞նչ տեղի ունեցավ»,- հարցադրում է անում հոդվածագիրը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասած շարժումը կասկածի տակ չի դրել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները:
Ընդդիմության առաջնորդ Փաշինյանը քննադատել է նեպոտիզմը, արդարադատության համակարգը, օլիգարխների և իշխանության միջև սերտ կապերը, գրում է հեղինակը:
Բայց ռուսամետ կամ եվրոպամետ ուղղության միջև ընտրելու անհրաժեշտությունը կպառակտեր նրա կողմնակիցներին: Հայաստանում հնարավորինս փորձել են խուսափել հարևան ռեժիմների տապալման հետ ասոցացումից, ինչպես Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը», ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը»:
Caucasus Institute վերլուծական կենտրոնի մասնագետ Արմեն Ղազարյանի կարծիքով՝ շարժման մասնակիցները ընդգծել են դրա «տեղին բնույթը»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը շեշտը դրել է «հայամետ, ոչ թե եվրոպամետ» դիրքորոշման վրա:
«Նախկինում 42-ամյա Փաշինյանը այլ հայտարարություններ է արել՝ քննադատելով գործող իշխանությանը Մոսկվային հնազանդ լինելու համար, ինչը աջակցություն է գտել առաջին հերթին նրա երիտասարդ աջակիցների կողմից»,- նկատում է լրագրողը:
Հայաստանը Մոսկվայի ճնշման ներքո անդամակցել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությանը, այլ նաև Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ին:
Ռուսաստանը երկու ռազմաբազա ունի Հայաստանում, գրում է Զոմերբաուերը: «Երևում է՝ Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից: Ուկրաինայի գործերին միջամտելը՝ Ղրիմի բռնակցումը և Դոնբասի էսկալացիան, ցանկալի արդյունքներ չտվեցին»,- կարծում է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
10:47 23-04-2019
ՀՀԿ-ն առայժմ դասեր չի քաղել․ «Առավոտ»
1197 դիտում
10:59 07-02-2023
Ինչ դասեր կարող ենք քաղել «Ազատության» տեսանյութից․ «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը