211652_close_icon
views-count22750 դիտում article-date 23:11 27-12-2020

Արտյոմ Երկանյան. Փաշինյանը ճիշտ չի ասում, որ Սահմանադրությունը ԱԺ-ի լուծարման միայն մեկ տարբերակ է ենթադրում

Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը ճիշտ չի ասում, որ Սահմանադրությունը ԱԺ-ի լուծարման միայն մեկ տարբերակ է ենթադրում' երբ երկու անգամ չի հաջողվում վարչապետ ընտրել։ Ըստ Սահմանադրության 152 հոդվածի 3-դ կետի Ազգային ժողովը լուծարվում է նաև եթե խորհրդարանը վարչապետի հրաժարականից հետո ընտրում է նոր վարչապետ, բայց նրա ձևավորած կառավարության ծրագիրը օրենսդիր մարմնի հավանությունը չի ստանում։ Եվ հենց սա է ամենա տրամաբանական ուղին։ Բնական է, Փաշինյանի համար սա լավ տարբերակ չէ։ Բայց հասարակության շահից հենց այս տարբերակն է բխում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր