4063 դիտում
12:13 28-12-2020
«Բռնեք շիշը»․ վիճաբանություն Հայկ Սարգսյանի և ԱԺ-ի մուտքի մոտ ցույց անող քաղաքացիների միջև․ NEWS.am
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա անող քաղաքացիների միջեւ։ Սարգսյանը երբ մոտենում էր խորհրդարանի ընդունարանին, ակցիայի մասնակիցներից մեկը գոռաց՝ «բռնեք շիշը», նրան պատասխանեց պատգամավորն ու վիճաբանություն սկսվեց։ Գրում է [url=https://news.am/arm/news/621241.html?fbclid=IwAR0pVxgM4oGAZUHb3RFwfvkpsFnwvE7_f1NRXcuba2n6HVKsvrZ5BPqSuhY]NEWS.am[/url]-ը։
«Արան դու ես այ տղա, հանկարծ շշփոթես, իմացի՝ ում հետ ոնց ես խոսում»,- դիմելով պատգամավորին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի քանի րոպե վիճելուց հետո, Հայկ Սարգսյանը ներս մտավ ընդունարան։
Նշենք, որ պատգամավորի շուրջբոլորը ոստիկաններին էին հավաքված, որոնք թույլ չէին տալիս կողմերին իրար մոտենալ։
«Մենք հիմա պատգամավորի տեսանք, հա ինքը պատգամավոր ա, ով հասարակության մեջ լայն ճանաչում ունի որպես շիշ բռնող Հայկ, հիմա տեսանք իր վերաբերմունքը, թե ոնց է խոսում քաղաքացիների հետ, ու էս տղան երկուսուկես տարի առաջ իր դավաճան ղեկավարի հետ միասին խոսում էին ժողովրդի շահերը պաշտպանելու, ժողովրդավարության մասին, հիմա տեսեք, թե ոնց են ծառայում, ոնց են խոսում մեզ հետ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/621241.html?fbclid=IwAR0pVxgM4oGAZUHb3RFwfvkpsFnwvE7_f1NRXcuba2n6HVKsvrZ5BPqSuhY]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3037 դիտում
22:14 26-12-2019
Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞. ոնց որ բռնեք մարդու վրա «ժուչոկ» դնեք». Սասուն Միքայելյան. news.am
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը