1788 դիտում
15:48 28-12-2020
Խորհրդարանը քննարկել է հակածխախոտային օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը փոխելու հարցը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: [url=https://armenpress.am/arm/news/1039147.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այն ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը:
Թունյանը հիշեցրեց, որ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել է ԱԺ-ում փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո:
«Նախագծին տրվել էր դրական եզրակացություն, թեև շեշտվել էր, որ կան բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադրություն կար փոքր աշխատանքային խումբ ձևավորելու և աշխատելու ամենատարբեր դրույթների վրա: Սակայն, քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ, ցավոք սրտի, այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
12:16 01-08-2019
Կառավարությունը երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը
1234 դիտում
20:49 01-11-2019
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հայտարարությունը ԲԿԳ օրենքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ
2810 դիտում
23:30 24-07-2022
Արդյո՞ք պետությունը պատշաճ վերահսկում է հակածխախոտային օրենքի կատարումը. Հակոբ Կարապետյան
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»