1633 դիտում
12:16 01-08-2019
Կառավարությունը երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև նոյեմբերի 15-ը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտա իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին:
Նշենք, որ «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:
2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաեւ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգը և այլ կարգավորումներ:
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
14:05 13-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգելու հարցը
1097 դիտում
20:50 13-04-2020
Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով
3803 դիտում
15:29 08-02-2018
Դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման գործընթացը կհստակեցվի
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին