211652_close_icon
views-count12948 դիտում article-date 20:56 28-12-2020

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել, որը ՀՀ բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yerkir.am

[url=https://www.yerkir.am/news/view/225048.html?fbclid=IwAR3FU_1S_quyZ31kuZuA4pnEB1Jf7oKCHWwIKZuEqxPKnk9tfw9EYTpiwe8]yerkir.am[/url]-ը գրում է. ավշյա հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի ՀՀ-ի բանակի զենքի գնումների 95 տոկոսը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։ Այս մասին ասված է Para.tv-ի հրապարակած ռեպորտաժում։ ՊՆ մոնոպոլիստ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում գրանցված։ «Պատրոն Դավիթը չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ։ Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։ Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»,-ասված է ռեպորտաժում։ Նշվում է, որ ա ՀՀ-ին և Թուրքիային զենք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, ոչ էլ ԱԱԾ-ին։ Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՊՆ-ն թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո անտոկոս 3,5 մլն դոլարանոց վարկ է տրամադրել Գալստյանին պատկանող օֆշորային ընկերությանը, որը մինչ այժմ չի վերադարձվել պետությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր