211652_close_icon
views-count948 դիտում article-date 15:24 29-12-2020

Արցախցի 6 ընտանիքի կացարաններ են տրամադրվել Ստեփանակերտում գտնվող շենքում

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են. «Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և պատերազմի հետևանքով այլ կերպ տուժած վեց ընտանիքի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 28 հասցեում գտնվող շենքից տրամադրվել են կացարաններ: Թվով վեց՝ երեք երկուսենյականոց, և երեք՝ մեկսենյականոց բնակարանները սոցիալական ապահովության գերատեսչությունը տրամադրել է՝ առաջնորդվելով ծրագրի շահառու հանդիսացող և առավել խոցելի ենթախմբում գտնվող քաղաքացիների կացարանային հարցը լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այդ համատեքստում բնակարաններ են տրվել Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ (բազմազավակ և ծնողների հետ ապրող ընտանիք), բազմազավակ (8 երեխա ունեցող) ընտանիքների, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած և առայսօր անհայտ ճակատագիր ունեցող զինծառայողի ընտանիքի և հրետակոծության հետևանքով տունն ամբողջությամբ ավերված քաղաքացիների: «Արցախի վերահսկողությունից դուրս մնացած քաղաքացիների կացարանային ապահովման խնդիրը շարունակում է մնալ Արցախի սոցիալական ապահովության գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի օրակարգում. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական և նպատակային են լինելու»,-քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նշել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ Արթուր Մուսայելյանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և պատերազմի հետևանքով այլ կերպ տուժած վեց ընտանիքի ԱՀ աշխատանքի,...

Posted by ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն on 2020 թ. դեկտեմբերի 29, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր