211652_close_icon
views-count2210 դիտում article-date 12:37 30-12-2020

Լավրովը նախկին ԽՍՀՄ տարածքում կայուն իրավիճակ է ակնկալում 2021 թվականին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի: [url=https://armenpress.am/arm/news/1039369.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է [color=#EF2929]tass.ru[/color]-ին տված հարցազրույցում: «Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի ընդհանուր առմամբ կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր