211652_close_icon
views-count4690 դիտում article-date 18:09 07-06-2016

Այսպես կոչված` Վիզայի կենտրոնում մեր քաղաքացիներն անցնում են Գողգոթա. Ն. Զոհրաբյան

Այսպես կոչված` Վիզայի կենտրոնում մեր քաղաքացիներից մի «սկրեպ» ամրացնելու համար գանձվում է մոտ 12.000 դրամ: Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` ասելով. «սկրեպի գինը` 12 000 դրամ»: Նա նշեց, որ իրեն` որպես ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի դիմել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: «Այս խնդրին, մենք` որպես ԱԺ պատգամավորներ, չենք առնչվում: Այն ՀՀ քաղաքացիները, որոնք այս շրջանում ցանկանում են մեկնել հանգստանելու անցնում են մի Գողգոթա, նվաստացուցիչ պրոցես` վիզայի թույլտվություն ստանալու համար»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Նա առաջարկեց հասկանալ, որ այդ մոդելը չի աշխատում, արդյունքում` մարդիկ, գետտոյի նման, ներառյալ ծծկեր երեխաները, մի քանի ժամ կանգնում են հերթի, կամ Գողգոթա են անցնում: Նա հիշեցրեց, որ իրականում այդ մոդելը ներմուծվել էր մարդկանց կյանքը հեշտացնելու համար, բայց այդ Գողգոթայից հետո էլ մարդիկ նույն «ռիտուալը» անցնում են դեսպանատներում: «Մենք իրենց քաղաքացիների հետ էդպես չենք վարվում»,- ավելացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր