211652_close_icon
views-count9971 դիտում article-date 17:09 31-12-2020

Առուշ Առուշանյան․ «Շուռնուխում այդ տների շինթույլտվությունը Սովետի ժամանակ Գորիսի քաղսովետն է տվել». Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/12/31/1162782/?fbclid=IwAR1I-ovJDZypM2-eTeQGftmn9LbFKHlEBjWGtj3hTgtfz7LSroVLQwamue0]Aravot.am[/url]-ը գրում է. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վստահեցնում է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի այն հատվածը, որն ըստ սահմանային կետերի տեղորոշման պետք է փոխանցվի Ադրբեջանին, արխիվային փաստաթղթերով հայկական տարածք է եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24–ին, կառավարության նիստում հայտարարել է․ «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»։ Մինչ այս հայտարարությունը, ադրբեջանցիներն արդեն հայերին ժամանակ էին տվել ազատելու տարածքը։ Հիմա նաեւ Քարահունջի գյուղի այգեգործական 30 հա հողերն ու Քարահունջ ՀԷԿ-ն են խնդրահարույց․ սրանք էլ, ըստ տեղացիների եւ Գորիսի փոխքաղաքապետի, անցնում է Ադրբեջանին։ Aravot.am–ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասաց՝ խնդիրն այն է, որ ադրբեջանցիները, պարզ չէ, թե ինչ են արել, որ GPS-ով եւ գուգլ-քարտեզով ցույց է տալիս, որ դրանք իրենց տարածքներն են, բայց իրականում՝ հայկական հողեր են եղել։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/12/31/1162782/?fbclid=IwAR1I-ovJDZypM2-eTeQGftmn9LbFKHlEBjWGtj3hTgtfz7LSroVLQwamue0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր