211652_close_icon
views-count4212 դիտում article-date 16:18 17-10-2021

Ոստիկանությունը երեկվանից բերման է ենթարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի տարբեր կողմնակիցների. Գորիսի փոխհամայնքապետ

Ոստիկանությունը երեկվանից բերման է ենթարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի տարբեր կողմնակիցների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին:

«Բերման են ենթարկում առանց կոնկրետ պատճառի, անիմաստ, ինչ-որ կասկածների շրջանակում, հետո բաց են թողնում, բայց հիմք չեն ասում»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, թե այսօր ևս դաշինքի կողմնակցի են բերման ենթարկել:

Ավելի վաղ Հովսեփյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ ոստիկանական մեծ ուժեր են տարվել Սյունիք՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանն այժմ կալանավորված է, իսկ Մենուա Հովսեփյանն օրերս է 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Այսօր Գորիսից բացի ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 8 այլ համայնքներում ևս:

Նմանատիպ նյութեր