211652_close_icon
views-count2491 դիտում article-date 19:13 02-01-2021

Արթուր Ղազինյան. Շարունակվում է պետական դավաճանության շրջանակներում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնումը թշնամուն

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շարունակվում է պետական դավաճանության շրջանակներում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնումը թշնամուն: Այս գործընթացն իրականացվում է Հայաստանի և միջազգային գործող օրենսդրության կոպիտ ու բացահայտ խախտումներով, ինչը պետք է արժանանար ՀՀ իրավապահ մարմինների պատշաճ քրեա-իրավական գնահատականին: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, շարունակվող հանցագործության խափանումն ու կասեցումը ՀՀ իրավապահ համակարգի կարևորագույն խնդիրն է, որից խուսափելը և անգործությունը հավասարազոր է հանցակցության: ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը ամբողջովին տեղեկացված են շարունակվող պետական դավաճանության մասին և մինչ այժմ որևէ գործողություն չեն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ու արտաքին անվտանգությունը երաշխավորելու և պաշտպանելու ուղղությամբ, ինչը նրանց դարձնում է հանցակից պետական դավաճանությանը: Բոլորը պատասխան են տալու...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր