211652_close_icon

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւ 10 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

views-count6556 դիտում article-date 10:06 03-01-2021
Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին:

Նմանատիպ նյութեր