211652_close_icon
views-count3534 դիտում article-date 20:28 10-01-2021

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Այս մասին [url=https://news.am/arm/news/622820.html?fbclid=IwAR2-tI8ggkaXn_7I6t7qxeX0L7TS4qPYGI5mtpPJNqfMuK0YC1qRHlZtk7M]NEWS.am[/url]-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու): «Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը:

Նմանատիպ նյութեր