211652_close_icon
views-count21354 դիտում article-date 17:46 03-01-2021

78 օր է՝ մեր 40 տղաներից լուր չունենք, Զանգելանի հատվածում այդպես էլ որոնողական աշխատանքներ չեն սկսել, պատկերացնում եք՝ մեր ընտանիքներում ինչ է կատարում․ անհետ կորած զինծառայողի մայր

78 օր է՝ մեր 40 զինվորներից լուր չունենք, Զանգելանի հատվածում այդպես էլ որոնողական աշխատանքներ չեն սկսել։ Այս մասին [url=https://shamshyan.com/hy/#]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը՝ հիշեցնելով, որ պարբերաբար իրեն վստահեցնում էին, թե առաջիկա օրերին որոնողական աշխատանքները մեկնարկելու են։ «Չգիտենք՝ ինչ անենք, էլ ում դիմենք։ Պատկան մարմիններ չունենք, արդեն անիմաստ է թե՛ Պաշտպանության նախարարությանը դիմելը, թե՛ Նիկոլ Փաշինյանին։ Որ իրենց տներում էսպիսի դեպք լիներ, այս օրերին էլ կաշխատեին, բայց վերքը տիրոջն է ցավեցնում։ Այս օրերին ոչ մի զինծառայողի ընտանիքի, երեխայի անգամ չեն հիշել, ոչնչով չեն հետաքրքրվել, չեն փորձել աջակցել։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ վիճակում ենք, անգամ իրենց զորամասին։ Ստացվում է՝ մի ամբողջ սերունդ զոհվեց, անհետ կորավ, հաշմանդամություն ձեռք բերեց անիմաստ․․․»,-մանրամասնեց տիկին Անահիտը։ Տիկին Անահիտն ասաց, որ ծնողներով կրկին հանդիպելու են՝ քննարկելու համար իրենց առաջիկա անելիքներին վերաբերող հարցերը։ «Ամեն տեղ կապ ենք հաստատել, ասում էին՝ սպասենք Մուրադովին, բայց որևէ նորություն չկա։ Պատկերացնում եք՝ մեր ընտանիքներում ինչ է կատարում։ Ամեն րոպե լուրի ենք սպասում, բայց անգործության են մատնված։ Փաշինյանի ուղերձն անգամ չեմ լսել, դեմքն անգամ չեմ ուզում տեսնել, այդքան հիասթափված եմ։ Մեր տղաների խմբից 41 անհետ կորածից միայն մեկն է վերադարձվել հայրենիք։ Մնացած 40 -ի ճակատագիրն անհայտ է»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր