211652_close_icon
views-count3561 դիտում article-date 18:22 10-12-2020

Կարմիր Խաչը դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել

[url=https://artsakhpress.am/arm/news/136026/?fbclid=IwAR2vXVX2NCpmm2jYJO11JVhnb1uV179IEha04UrL7sTvOopuB5wjWp9vRlI]ԱՐՑԱԽՊՐԵՍ[/url]-ը գրում է. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Կովսականի (Զանգելան) հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին: «Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասաց Աբգարյանը: Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանեց, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որևէ բան անել: Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Կովսականի (Զանգելան) հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:

Նմանատիպ նյութեր