4212 դիտում
19:29 04-01-2021
Մեր կորուստները շարունակվում են, հերթը հասել է Շուռնուխին. մենք կփոխենք մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժումը» տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր կորուստները շարունակվում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին:
1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել և իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:
Դրանից հետո մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետություն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն հաղթանակներ: Բայց այժմ հայտնվել ենք նույն վիճակում:
Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը:
Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար:
Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը:
Մենք կփոխենք այս ապիկար և մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին: Այն ռազմական ուժը, որ ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության: Բայց դա ժամանակ է պահանջում, և այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:
Այս պայմաններում կարևորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն և համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառույցները) և պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին և մեր ժողովրդի անվտանգությանը»:
[b]ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
04.01.2021թ.[/b]
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
19:39 09-11-2022
Այո´, համազգային կոնսոլիդացիայի շնորհիվ մենք կփոխենք պայմանները, որպեսզի փոխվի իրավիճակը․ Հովհաննես Խաչատրյան
29942 դիտում
01:30 15-10-2020
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին