211652_close_icon
views-count1047 դիտում article-date 19:39 09-11-2022

Այո´, համազգային կոնսոլիդացիայի շնորհիվ մենք կփոխենք պայմանները, որպեսզի փոխվի իրավիճակը․ Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ´:

Հայաստանում ապրում են միլիոնավոր մարդիկ և ոմանք ասում են, որ կա մի քանի զուգահեռ իրականություն, ես չեմ ընդունում այդ թեզը: Այս պայմաններում կա մարդկանց երկու տեսակետ: 

Մի տեսակետի հեղինակը, ՀՀ 3-րդ հանրապետությունը հուղարկավորող` օրվա իշխանություններն են: Ովքեր ասում են, որ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայով ավարտված պատերազմն այլևս դատավճիռ է և իրավիճակից դուրս գալու միակ ելքը սրանք տեսնում են կորուստների գնով, գնալ ինչ-որ երևակայական խաղաղության հետևից:

Մյուս տեսակետի հեղինակը` ազգային ուժերն ու պայքարող ժողովուրդն է: Ովքեր չեն համակերպվում այս իրավիճակի հետ և հստակ գիտակցում են, որ պայմանագրերը ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները և այո´, համազգային կոնսոլիդացիայի շնորհիվ մենք կփոխենք պայմանները, որպեսզի փոխվի իրավիճակը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր