211652_close_icon
views-count4029 դիտում article-date 21:12 05-01-2021

Լարիսա Ալավերդյան. Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը պետական գաղտնիք չէ. տվյալները մաս-մաս տալով՝ իշխանությունը փորձում է հեռացնել հանրային դժգոհությունը. Tert.am

Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը երբևէ պետական գաղտնիք չի եղել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/05/alaverdyan/3488932?fbclid=IwAR2hKIhHtVpZTc5y5igQcPweZZ5uuALXQVkgxqleWXfqbQnUHx38LP46QQQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի այն պնդմանը, թե չի կարող հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը, քանի որ դա պետական գաղտնիք: Նա ընդգծեց՝ պետությունը նոյեմբերի 9-ին՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ պետք է պահանջեր ժամանակ, որ դուրս բերվեին այն բոլոր զինծառայողները, որոնք գտնվում էին Ադրբեջանին հանձնվող տարածքներում: «Ինքս դեռ նոյոմբերի 10-ին վրդովմունքս հայտնել եմ, որ, կարծես թե, ավելի մեծ նշանակություն են տվել հողերին, քան մարդկանց: Այդ փաստաթղթում զրոյացված է մարդու կյանքի գինը: Դա աններելի է փաստաթուղթն ստորագրած բոլոր երեք կողմերի համար»,-ասաց նա: Ալավերդյանն ընդգծեց՝ թեև ինքը չի ուզում քաղաքականացնել անհետ կորածների, զոհված զինծառայողների, գերիների հարցը, բայց իշխանությունները, կարծես, քաղաքականացնում են: «ՀՀ ներկա իշխանություններն առաջինը չեն մարդկության պատմության մեջ, որոնք մաս-մաս, հատվածական տրամադրելով զոհերի, գերիների մասին տեղեկությունները՝ փորձում են իրենցից հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ: Պետք է լինել հետևողական տեղեկութունների տրամադրելու հարցում: Դա պետության պարտավորությունն է: Եթե պետությունը չի ուզում լայն հանրությանը հայտնել այդ տեղեկությունները, առնվազն բոլոր ծնողները պետք է տեղեկացված լինեն, մինչդեռ այն բողոքները, որ լսում ենք մինչ այժմ, միանշանակ վկայում են, որ դա մինչև հիմա չի արվել»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր