2580 դիտում
15:37 20-02-2021
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը՝ սպառնալով տուգանքներով ու կալանքներով․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպանի» հայտարարությունը․
««Քառյակ Մեդիա» մեդիա հոլդինգի համասեփականատեր Կարեն Բեքարյանը ձերբակալվել է հնարովի, կեղծ մեղադրանքով։ Նրա հետ մեկտեղ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, փաստաբան Գոհար Մելոյանը եւ այլք, ովքեր ակտիվ դիրքորոշումներ են ներկայացնում սոցիալական ցանցերում։ Իրականցվել են խուզարկություններ առանց դատարանի որոշման, փաստաբաններին երկար ժամանակ թույլ չեն տվել շփվել իրենց վստահյալների հետ, բոլոր գործընթացները իրականցվել են օրենքների աննախադեպ խախտումներով։
Սա խոսքի ազատության դեմ իշխանությունների ձեռնարկած ներկա արշավի հերթական քայլն է։ Ներկա փուլում սրան նախորդել էին անանուն աղբյուրներին հղում տալու արգելքը լրատվամիջոցների համար, ինչը հակասում է եւ հայստանյան օրենդրությանն ու եւ մեր վերցրած միջազգային պարտավորություններին։ E-draft.am-ում տեղադրվել է դատախազության առաջարկով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու մասին նոր օրենքը, որով սոսկալի տուգանքներից բացի, նաեւ ազատազրկում է նախատեսվում։
Իրեն ժողովրդավարության էտալոն հռչակած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնպիսի օրենքներ ու արարքներ է իրեն թույլ տալիս, որ ամենաավտորիտար պետություններն անգամ չէին ունենա այդպիսի լկտիություն միջազգային հանրությանն առաջ։ Նա համոզված է, որ Ազգային Ժողովի իրեն հլու մեծամասնությունը առանց հարցադրումների կդակի այս օրենքները։
Պատերազմում կրած խայտառակ պարտությունը, 5 հազար երիտասարդի մահը, 10 հազար քառ․կմ տարածքի կորուստը բացատրելու, դրա հետեւանքները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը՝ սպառնալով տուգանքներով ու կալանքներով։
Ակտիվ հասարակությունը եւ մանավանդ լրագրողական համայնքը պարտավոր է դիմադրել իշխանությունների կամայականություններին եւ նրանից հաշիվ պահանջել այս կամայականությունների համար, եւ ցույց տալ որ պատերազմում կրած ծանրագույն կորուստների ու կապիտուլյացիայի համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ստանձնել իր պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը։
Ազատություն քաղբանտարկյալներին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը «Քառյակ...
Posted by Media Advocate/ Մեդիա Պաշտպան on 2021 թ. փետրվարի 19, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
23:29 02-02-2024
Իշխանությունը ավագանու անդամներին մանդատից զրկելով փորձում է լռեցնել այլակարծությունը․ «Ապրելու երկիր»
9392 դիտում
14:28 11-01-2021
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որակի հանրային քննարկումը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»