211652_close_icon
views-count4001 դիտում article-date 22:42 06-01-2021

«Իհարկե բարդ է ապազգային, անհայրենիք ու անգամ Սուրբ ծննդյան օրը ստով պարուրող տարրից հավատավոր քրիստոնյային վայել վարք պահանջել». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե բարդ է ապազգային, անհայրենիք ու անգամ Սուրբ ծննդյան օրը ստով պարուրող տարրից հավատավոր քրիստոնյային վայել վարք պահանջել։ Դանակը ոսկորին է հասել։ Հայրենիքի համար մտահոգ և օրհասական վտանգը զգացող յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում գործել հանուն մեր երկրի։ Վեհափառ Հայրապետի խոսքերը վկայություն է՝ հասել ենք անդառնալիին, ընտրությունը չարի խավարի ու տիրոջ միջև է։ Վկայություն՝ հայրենիքն անհավատ դավաճանի ձեռքում բզկտման թողնելու կամ այն փրկելու ընտրության մասին։ Այսօր չեմ գրելու դավաճանին հասկանալի լեզվով։ Այսօրվա սրբազան խորհուրդն ու աստվածային լույսն առավել զորեղ են ցանկացած դավաճանի խավարից։ Այսօրվա լույսի օգնությամբ մաքրվելու է մեր երկիրը դավաճանից։ Բարեպաշտ ու հավատավոր ժողովրդի հավատքի զորությունն այսօր զգալու են հայրենիքի բոլոր դավաճանները»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր