43086 դիտում
19:15 08-01-2021
Կապանի բժշկական կենտրոնում տիրում է բարձիթողի վիճակ. առանց տարրական պայմաններ ուենալու, դիահերձարանում պահվել են բազմաթիվ զոհված զինվորների դիեր
Ձեզ գրում եմ բազմաթիվ կապանցիների անունից, ում, ցավոք սրտի ( բախտ է վիճակվել ) օգտվել Կապանի բժշկական կենտրոնից։ Բժշկական կենտրոնում կատարյալ խայտառակ իրավիճակ է։ Տնօրեն կոչվածը, որը ներկա անողնաշար իշխանության ստրուկն է, քարուքանդ է անում բժշկական կենտրոնը։
Անողնաշար իշխանության ստրուկ, անողնաշար տնօրեն (Կարեն Մելքոնյանը ) ուղղակի ավիրում է բժշկական կենտրոնը։ Բազմաթիվ խնդիրներից ներկայացնում եմ մի քանիսը.
1. Բժշկական կենտրոնում COVID կենտրուն բացելով, ուղղակի տապալեց այդ աշխատանքը, տալով բազմաթիվ մահեր, պատճառը ոչ համապատասխան մասնագետներ ընդգրկելն էր այդ աշխատանքում։
2. Տնօրեն կոչեցյալը հիվանդանոցը ղեկավարում Երեվանից, ամսվա կեսը գտնվելով Երեվանում։
3. Այն պարգևավճարները, որը տրվում է հիվանդանոցին բուժաշխատողներին տալու համար, միշտ ստանում են մի քանի հոգի իր շրջապատից։
4. Վերջերս պարզ դարձավ, որ բժշկական կենտրոնին պատկանող դիահերձարանում, որտեղ չկան տարրական պայմաններ, պահվել են բազմաթիվ զոհված զինվորների դիեր։ Շրջակա բնակելի շենքերից բողոքի հիման վրա տեղափոխեցին, եթե կարող էիք տեղափոխել, ինչի՞ մի քանի ամիս պահեցիք, նամանավանդ, որ տարրական պայմաններ չկան։
Խնդիրները բազմաթիվ են։ Բազմաթիվ Կապանցիների խնդրանքով խնդրում եմ մի բան արեք։ Սրանց՝ այս իշխանությունների պատճառով, Սյունեցիները՝ նամանավանդ կապանցիները, շատ են տուժվել։ Կապանը շատ հեռու է Երեվանից, այն էլ ճանապարհը վտանգավոր է, դժվար է ամեն պատեհ առիթով Երեվան հասնելը։ Թույլ մի տվեք ավիրեն Կապանի բժշկական կենտրոնը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը՝ տվյալ խնդրի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1894 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)