211652_close_icon
views-count26306 դիտում article-date 23:15 05-07-2024

Բարձիթողի վիճակ՝ Երևանի կենտրոնում. 2 շաբաթ է՝ խմելու ջուրն անխնա հոսում ու անհարմար վիճակ է ստեղծում բնակիչների, մի քանի նշանավոր հայերի թանգարաններ այցելողների համար, իսկ «Վեոլիա ջուրը» ոչ մարդկային վերաբերմունք է ցուցաբերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Զարուբյան փողոցի բնակիչներից ու նշված փողոցում գործող մի քանի կարևորագույն հիմնարկների աշխատակիցներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են որ «Վեոլիա ջուրը» մի իսկական փորձանք է դարձել իրենց համար։

Այսօր՝ հուլիսի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն իրենց արդարացի վրդովմունքն էին արտահայտում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով.

«Ամբողջ աշխարհը պայքարում է ջրի կորստի դեմ, իսկ մեզ մոտ՝ Երևանում՝ քաղաքի սրտում, կենտրոն տարածքում, 2 շաբաթից ավելի է խմելու ջուրը դուրս է գալիս ու հոսում՝ ողողելով մի ամբողջ ճանապարհ, իսկ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրն» իրար վրա են գցում, թե ով պետք է էս խնդիրը վերացնի։

21-րդ դարում Հայաստան աշխարհի զուլալ ջուրը գնում ու կորում է, էլ չենք ասում, որ այն անհարմարություններ է պատճառում նաև Ավետիք Իսահակյանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարաններ այցելողներին։

Ջուրն անհարմարություններ է պատճառում նաև նշված տարածքում աշխատող դեսպանատան ու սահմանադրական դատարանի աշխատակիցներին։

Դե մենք ոչինչ, շարքային քաղաքացիներս մի կերպ կդիմանանք, բայց գոնե մի քիչ մարդ եղեք ու էս խնդիրը լուծեք։

«Վեոլիա ջուրը» եսիմ ինչ մի 2 բառ է քոփի արել, երբ դիմում ես, ասում են դա մեր իրավասության մեջ չէ, ինքնաշեն ջրագծեր են, էնպիսի մի անհոդաբաշխ ու անհասկանալի պատասխաններ ենք ստանում, արդեն առանց ամաչելու կարող ենք ասել, այդ խելակորույս հիմնարկից, որ էլ չգիտենք։ Սրա հիմնական մեղավորը, մենք՝ որպես բնակիչներ, կարծում ենք հենց «Վեոլիա ջուրն» է։ Արդեն նադայել ենք եղել դրանց զանգելով, կարծես դրանց ուղեղները սպրիչով հանած լինեն, բավական է։

Տարիներ առաջ, երբ տանջվում էինք սխ«Սանիտեկ»-ի ձեռքը, այդ հիմնարկը լուծարեցին, աղբահանությունը մայրաքաղաքում հաշված ամիսների ընթացքում կարգավորվեց։ Նման խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի հենց «Վեոլիա ջրի» վրա։

Թող իզուր տեղն էդ հիմնարկի կաբինետներում իրենց թափանները լցնող չինովնիկները մտածեն ու իսկապես աշխատանքներ կատարեն ի շահ բնակչի, ի շահ սպառողի ու ամեն անգամ չգան, լոլոներ կարդան, ասեն դա արհեստական ջրագիծ է, դրա ավելացումը մեր գործը չէ, մենք ոչինչ չենք անի։

Բա հետաքրքիր է՝ ինչի լեզուները չի ֆռում մի հատ ասեն՝ վճարումն էլ «Վեոլիա ջուր» մի կատարեք։ Բայց հո մենք գիտենք, որ մի ամիս ուշացնենք, 7-գլխանի հրեշի նման կգաք, դռնեդուռ կընկնեք։ Բավական է, մի քիչ մարդ եղեք, էս քաղցրահամ ջուրը մի թողեք կորի, ձեզ համար դա եթե անպիտան ջուր է, ապա մեզ համար Աստծո կողմից ստեղծված ջուր է։ Ուշքի եկեք ու խնդիրը քաղաքապետարանի հետ լուծեք, հակառակ դեպքում արժանանալու եք մարդկանց քաղցր խոսքերին, ինչու չէ, նաև՝ Աստծո դատաստանին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր