211652_close_icon
views-count15809 դիտում article-date 23:03 08-01-2021

Նիկոլը նման է մահապարտ ահաբեկչի, ով իր ձեռքում եղած մեկ ռումբն արդեն իսկ գործի է դրել՝ հանձնելով Արցախը, դառնալով հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի կնքահայրը․ Սամվել Ֆարմանյան

Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ վաղուց անիմաստ է Նիկոլ Փաշինյանին ինչ–որ կոչեր անելը։ Գրառումը՝ ստորև․ «Լրիվ անիմաստ է Նիկոլին ինչ-որ կոչեր անելը: Վաղուց անիմաստ է նրան ինչ-որ բան հուշելը, թե ինչպես ապահովել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը: Նիկոլը նման է մահապարտ ահաբեկչի, ով իր ձեռքում եղած մեկ ռումբն արդեն իսկ գործի է դրել՝ հանձնելով Արցախը, դառնալով հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի կնքահայրն ու կազմաքանդելով հայկական պետականությունը: Որպես «մահապարտ-ահաբեկիչ», նա հասկանում է իր արդեն իսկ կատարած հանցանքի ողջ պատմական ծանրությունն ու պատժի անխուսափելիությունը: Ուստի, արդեն չի էլ կարող գործի չդնել իր ձեռքում մնացած մյուս ռումբները: Սա պետք է հասկանալ: Մահապարտ-ահաբեկիչներին կոչեր չեն անում: Մահապարտ-ահաբեկիչներին չեզոքացնում են: Այս դեպքում, իհարկե, բացառապես սահմանադրական ու քաղաքական գործիքակազմով»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր