2268 դիտում
21:20 09-01-2021
Արամ Ա. Մեր պահանջն է, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ասված է.
«ԶԳՈՅՇ...
ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԲՈԼՈՐ ՆԿԱՏՈՒՄՆԵՐԷ ՎԵՐ
Ազերի-Թուրք բանակին կողմէ Արցախին դէմ շղթայազերծուած պատերազմը կասեցնելու կոչուած զինադադարի յայտարարութիւնը, ինչպէս օրին յիշած էինք, կը պարունակէ այնպիսի անորոշ ու երկդիմի կէտեր, որոնք կրնան վտանգել Հայաստանի պետութեան անվտանգութիւնն ու անկախութիւնը եւ հողային ամբողջականութիւնը։
Զինադադարի յայտարարութեան վտանգալից կէտերը հարկ է որ յստակացուին Հայաստանի պահանջով ու Ռուսիոյ օժանդակութեամբ։ Հայաստանի հողային ամբողջականութեան եւ պետութեան ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի համահայկական յանձնառութիւն է։
Մեր դարաւոր պատմութեան ընթացքին, ճակատագրական պահերուն, ազգին ու հայրենիքին գոյութեան սպառնացող վտանգներուն դիմաց մեր ժողովուրդը իր «ոչ»ը ըսած է, ի գին ամէն զոհողութեան։
Ծանօթ չենք Յունուար 11-ին Մոսկուայի մէջ տեղի ունենալիք Փութին-Փաշինեան-Ալիեւ հանդիպումի օրակարգի մանրամասնութիւններուն։ Մեր պահանջն է, կը հաւատանք նաեւ մեր ժողովուրդին, որ Երեւանը որեւէ համաձայնագրի ստորագրութեամբ չվտանգէ Հայաստանի գերիշխանութիւնը, պետականութիւնը ու հողային ամբողջականութիւնը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
19:47 21-07-2023
Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը. ՉԺՀ ԱԳ փոխնախարար
1126 դիտում
19:47 11-12-2023
ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն. Կիպրոսի ԱԳ նախարար
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված