211652_close_icon
views-count3706 դիտում article-date 12:02 17-11-2021

ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխաննել է լրատվամիջոցների հարցերին։

Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ հարցին։

«Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին հարցին ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակն ասել է․ «ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»:

Նմանատիպ նյութեր