21846 դիտում
10:41 10-01-2021
Տիգրանաշենը կարող է հանձնվել թշնամուն զուտ այն հիմնավորումով, որ Տիգրանաշենը պաշտոնապես Արարատի մարզի տարածք չի հանդիսանում. Հովհաննես Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյան, պատասխանեք հետևյալ հարցերին` արդյո՞ք Տիգրանաշեն (Քյարքին) համայնքը հանդիսանում է Արարատի մարզի համայնքներից մեկը, արդյո՞ք գործադիր իշխանությունն ու ղեկավարը ունեն Տիգրանաշենի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում:
Մինչ կմտորեք , ես կներկայացնեմ իրականությունը: Ուրեմն նախորդ գրառմանս մեջ գրել էի, որ Տիգրանաշեն համայնքը երբևիցե ընգրկված չի եղել Արարատի մարզի վարչական տարածքում, հետևաբար այդ տարածքի հանձնումը չի դիտվելու, որպես Արարատի մարզի որևիցե համայնքի անցում ադրբեջանի վերահսկողության տակ, այսինքն ձեր այժմյան կոլեգայի ( նորանշանակ մարզպետը) բացահայտ ապատեղեկատվություն է տարածել, մեդիա մանիպուլացիաներով փորձել է մոլորեցնել հանրությանը: Իսկ հիմա փաստերով կհակասենք իշխանության մանիպուլացիոն փորձերին:
Տիգրանաշենը (Քյարքին) պայմանական կերպով 3 կողմից գտնվում է Արարատի մարզի վարչական տարածում` Երասխ գյուղից դեպի վերև, Վայոց Ձորից դեպի Սյունիք տանող ճանապարհին և Զանգակատուն գյուղ չհասած: Տիգրանաշենը ճանապարհային հատվածում գտնվող մի փոքր հողատարածք է, որը մինչ ազատագրելը պատկանել է ադրբեջանին (Նախիջևանի նորաշեն շրջանի մի փոքր մասն էր), որը խորհրդային վերջնական քարտեզները գծվելուց մինչև 1927 թվական (մոտ 6 տարի) շատ ու շատ տևած վեճերի արդյունքում այնուամենայնիվ թողնվեց ադրբեջանին: Ի դեպ Քյարքին միակը չէր նման տարածքներ կային Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում ևս:
ՀՀ-ն էլ իր հերթին մի փոքր մաս ուներ ադրբեջանում ` Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին գրավեցին և մինչ օրս էլ պահում են:
Տիգրանաշենը ( Քյարքին) վերջնական ազատագրեցին հայերը և վերաբնակվեցին 1990 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Ներկայումս համայնքն ունի մոտ 45 ընտանիք, ունի միջնակարգ դպրոց (8 մանկավարժ և մոտ 20 աշակերտ), իսկ այստեղ ուշադիր` սակայն համայնքն չունի տեղական ինքնակառավարման մարմիններ (ավագանի, համայնքապետ) իսկ ոչ պաշտոնապես համայնքն գտնվում է Պարյուր Սևակ գյուղի վարչական ղեկավարման ներքո: Ազատագրումից հետո բնակիչները բազմաթիվ անգամ դիմումներ են հղել իշխանությանը, որպեսզի համայնքը ունենա վարչատարածքային միավորի կարգավիճակ բայց ըստ ոչ պաշտոնական պատասխանի համաձայն, իշխանությունը քննարկել է Քյարքին Արծվաշեն համայնքով փոխանակելու տարբերակը:
Այսպիսով` ՀՀ ազգային ժողովի կողմից 1995 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված և մինչ օրս գործող, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին, ՀՀ օրենքի՝ ՀՀ համայնքների և բնակավայրերի ցանկը սահմանող թիվ 2 հավելվածի համաձայն՝ Տիգրանաշեն համայնքը չի հանդիսանում Արարատի մարզի վարչական տարածք:
Տիգրանաշեն համայքին տրված չէ վարչատարածքային որևէ միավորի կարգավիճակ, քանի որ համայնքը չունի վարչատարածքային հերթական կոդը՝ թվակալումը: Իսկ այս պայմաններում բացահայտ կեղծիք է իշխանության տարածած հայտարարությունը, թե իբրև Տիգրանաշեն համայնքը չի հանձնվելու թշնամուն շատ պարզ պատճառով` Արարատի մարզը պարզապես չունի Տիգրանաշեն համայնք իսկ դա կունենա իր ծանր հետևանքը, այսինքն Տիգրանաշենը կարող է հանձնվել թշնամուն զուտ այն հիմնավորումով, որ Տիգրանաշենը պաշտոնապես Արարատի մարզի տարածք չի հանդիսանում հետևաբար եթե իշխանությունը հանձնի Քյարքին ապա այն չի հանդիսանալու, որպես Արարատի մարզի որևէ տարածքի հանձնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյան, պատասխանեք հետևյալ հարցերին` արդյո՞ք Տիգրանաշեն (Քյարքին) համայնքը հանդիսանում է...
Опубликовано Հովհաննես Խաչատրյան Суббота, 9 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
4029 դիտում
19:48 12-09-2021
Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Արթուր Ղազինյան
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»