4676 դիտում
16:07 11-01-2021
Եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները հերթականությամբ իրականացվում են. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` կարելի է գոհունակությամբ ընդգծել, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահի ստորագրած համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: [url=https://armenpress.am/arm/news/1039837.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասել է Կրեմլում երեք երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում:
«Ռուսաստանի համար թանկ են գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, այդ պատճառով մենք մարդկանց ճակատագրերի համար տագնապով և անկեղծ անհանգստությամբ էինք հետևում բռնկված ռազմական բախմանը: Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ դրական ընդունեցիք ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ օգնեն դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կրակի հաստատուն դադարեցմանը: Մենք մշտական կապի մեջ էինք, միասին փնտրում էինք փոխզիջում, որի հետևանքով նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարություն, որը մենք միասին ստորագրեցինք: Այսօր կարող ենք գոհունակությամբ ընդգծել՝ եռակողմ համաձայնությունները հերթականությամբ իրականացվում են»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշեց, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ:
«Հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար հայկական և ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Հիմա տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է: Ռուսական կողմի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում»,- նշել է ՌԴ նախագահը:
[url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175660/]Հիշեցնենք[/url], Կրեմլում ընթանում է Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նմանատիպ նյութեր
937 դիտում
20:26 13-03-2024
Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները
12058 դիտում
23:22 22-11-2017
Իրանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կարագացնեն Սիրիայի հակամարտության կարգավորումը. Պուտին
Այս բաժնից
1204 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1045 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1033 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո