7182 դիտում
19:46 11-01-2021
Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքները․ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2021/01/11/pashinyan/3492316?fbclid=IwAR0Pt8bDtWKCwiZO_RWHlppLrDXbeGcv1U2xPoa21SRyfi_xwFGBmdhQ7Xc]Tert.am[/url]-ը գրում է. Ռազմագերիների փոխանակման շուրջ տարվող աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ չի կարգավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, մեզ այսօր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Մենք կարծում ենք, որ մեր համատեղ հայտարարության ութերորդ կետը, ցավոք սրտի ամբողջությամբ իրականացված չէ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակամիջոցում որոշակի լուծում գտնել»,- ասել է Փաշինյանը՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ավարտին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ:
Նմանատիպ նյութեր
10394 դիտում
22:26 12-12-2020
Հրանտ Բագրատյան. Ասում են, պայմանավորվել ենք, որ այս գյուղերը մեզ պիտի տաք. Նիկոլ, էլ ի՞նչ ես պայմանավորվել
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»