20866 դիտում
21:34 11-01-2021
Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի կամ նրա հետ քննարկեր Արցախի կարգավիճակի հարցը, երբ Նիկոլի ձեռքում ոչինչ չկա, բացի վախից և ամեն ինչ ստորագրելու պատրաստակամությունից․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Մոսկվայում այսօր կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանը։ Գրառումը՝ ստորև․
«Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:
Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ և գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով:
Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից և ամեն ինչ ստորագրելու և կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։
Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած և արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։
Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է և նորից կստորագրի հայտնի պատճառներով։
Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետև եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։ Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:
Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։
Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները և բարեկամները պետք է Նիկոլին օր ու արև չտային, որովհետև նա միայն այդ լեզուն է հասկանում:
Հետևաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել:
Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք։
Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու։
Հ.Գ. նկարում դրվագ է Նիկոլ-Ալիև «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից»։
[img]https://st0.shamshyan.com/editor/0782232001610386477329977.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
12464 դիտում
11:34 03-11-2020
Իլհամը պետք է կարդար հայր Ալիևի՝ 1993-ին և 94-ին գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ կդառնար. Հասրաթյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան