1779 դիտում
21:14 12-01-2021
Իշխանությունները փորձեցին ռազմագերիների վերադարձը կապել տարածքային զիջումների հետ, բայց դա էլ չաշխատեց, ՀՀ-ն միակողմանի զիջումների գնաց և դրա դիմաց չստացավ ռազմագերիներին. Սիրանուշ Սահակյան
Բանակցային սեղանին անձի փոփոխություն է անհրաժեշտ և քանի դեռ փոփոխություն չկա, գերիների վերադարձի խնդրով զբաղվում է այս իշխանությունը, հարցը գնալու է փակուղի: Որքան թվացյալ ակտիվ են նրանք զբաղվում գործով, այնքան բարդությունները մեծանում են: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/12/Siranush-sahakyan/3493266]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծելու մասին։
Uաhակյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուալցիոն ակտից հետո հասարակության և անգամ ՄԻԵԴ-ի պատկերացումներն ու պատասխանատվություն այլ էր խնդրի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ խնդրի լուծման քաղաքական ձևաչափը գործում է: «Եթե չգործեր, ապա հայկական կողմը սեղմ ժամկետներում իր քաղաքացիներին անօթևան չէր թողնի, տարածքներ չէր զիջի և նոր փոխզիջումների չէր գնա, եթե գնում է, ուրեմն մեխանիզմ աշխատում է, եթե աշխատում է այդ բարդ խնդիրներում, ապա պետք է աշխատի նաև մարդասիրական խնդիրներում. միջազգային հանրության ընկալումն այսպիսին է»:
Ըստ իրավապաշտպանի՝ այս իշխանության թույլ տված հաջորդ սկզբունքային սխալը խնդիրի լուծումը բանակցային սեղանի շուրջ համաձայնեցնելն է, սակայն գերիների վերադարձը պարտավորություն է, որը սահմանված է միջազգային փաստաթղթերով, կոնվենցիոնալ դրույթներով, և այն պետությունները, որոնք չեն կատարում պարտավորությունը, համարվում են Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում թույլ տված պետություններ և դա որակվում է որպես պատերազմական հանցագործություն:
«Այս խնդիրը ևս գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ուստի մեր իշխանությունները ոչ թե պետք է Ադրբեջանի համաձայնությունը ստանան, այլ թե՛ բանակցային սեղանին, թե՛ դրանից դուրս Ադրբեջանին պարտադրեն իրավական պարտականությունների կատարումը: Մենք անտրամաբանական իրավիճակում ենք հայտնվում, եթե Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրում խնդրին, միջազգային աղմուկ չի բարձացնում, ապա ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքների նկատմամբ նոր իրավունքներ տալը. բարոյական և տրամաբանական բացատրություն այստեղ չկա»,-ասաց նա:
Սահակյանը նշեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք արհեստականորեն փորձեցին ռազմագերիների վերադարձը կապել տարածքային զիջումների հետ, տեսանք, որ դա էլ չաշխատեց. «Հայաստանը միակողմանի զիջումների գնաց և դրա դիմաց չստացավ ռազմագերիներին: Ամեն դեպքում, մեր քաղաքացիներն անպաշտպան չեն և որքան էլ հայաստանյան իշխանություններն անտեսեն քաղաքացիների իրավունքները, իրավապաշտպանական կառույցների ջանքերով՝ մենք վերականգնելու ենք մեր իրավունքները միջազգային ատյանների կողմից, պարզապես սա տևական գործընթաց է և գերիների ընտանիքի անդամները տառապելու են անորոշությունից»,- ընդգծեց նա։
Իրավապաշտպանը ներկայացրեց, որ իրենց կողմից ամփոփած տվյալներով՝ Ադրբեջանում կան 120-ից ավելի հայ գերիներ, և այդ դեպքերի առնչությամբ կան անհերքելի ապացույցներ: «Այս պահին դեռ 120-ից ավել անձ որպես գերի և ռազմագերի պետք է հայրենադարձվեն, թիվը չի ներառում արդեն իսկ վերադարձած 58 անձանց: Կարող եմ ասել, որ նրանք միջազգայնորեն պետք է համարվեն գերիներ կամ ռազմագերիներ, սակայն Ադրբեջանը արհեստականորեն զրկում է կարգավիճակից, փոխակերպում է անում, իսկ նպատակն իրենց կողմից կատարված չհիմնավորված ձգձգումները հանցագործություն չդիտարկելն է, որպեսզի ինքնամաքրվի հանցագործությունից, պետք է արհեստական նոր հիմք ստեղծի անձանց պահելու համար և դրա կարճ ճանապարհը գերիներին հանցագործ ներկայացնելն է»:
Նույն ժամանակ իրավապաշտպանը նշեց, որ այս թեզը ևս գործող չէ, քանի որ հայկական կողմն արդեն Ադրբեջանին տվել է հանցագործների և այս առումով ադրբեջանական կողմի դիրքորոշումը խոցելի է, եթե անգամ առաջ բերվի այն հարցը, թե նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթում նշված փոխանակման գործընթացը չի ներառում հանցագործներին:
Նմանատիպ նյութեր
2366 դիտում
18:30 08-02-2021
ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան
Այս բաժնից
664 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են