211652_close_icon
views-count1775 դիտում article-date 12:42 13-01-2021

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլյացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Շատ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ եւ որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Բեգլարյանը:

Նմանատիպ նյութեր