211652_close_icon
views-count1596 դիտում article-date 13:04 13-01-2021

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը: ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:

Նմանատիպ նյութեր