211652_close_icon
views-count1743 դիտում article-date 22:04 27-10-2022

«Քաղաքացիական պայմանագիրը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանը:

Խորհրդարանը հրապարակել է ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին:

 ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր