1384 դիտում
14:07 13-01-2021
Քուվեյթի նոր կառավարությունը նշանակումից 1 ամիս անց հրաժարական է տվել
Քուվեյթի վարչապետ Սաբահ Ալ Խալեդ Աս Սաբահը չորեքշաբթի օրը՝ խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով կառավարության կազմի նշանակումից մեկ ամիս անց, էմիրին խնդրանք է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20210113/kuveyt-1592841283.html?fbclid=IwAR0Egx4FGX-NgNbh0UDzD9SkFcf6wu6Iwy516mkxXCApza0FzI_6ggAxxvU]ria.ru[/url]-ն` հղում տալով KUNA քուվեյթական լրատվական գործակալությանը:
«Քուվեյթի էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը չորեքշաբթի ընդունել է վարչապետին, որը նրան փոխանցել է հրաժարականի մասին կառավարության խնդրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը հրաժարական է տվել երեքշաբթի նախարարներից հրաժարականի խնդրանք ստանալուց հետո: Նրանք որոշել են հրաժարական տալ այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ընտրված խորհրդարանի պատգամավորները վարչապետից պահանջել էին մասնակցել հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանի նիստին և պատասխանել օրենսդրական խորհրդի հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին իրենց մեղադրանքներին: Հանդիպումը տեղի չի ունեցել կառավարության կողմից մասնակցության պահանջը մերժելու պատճառով:
Պատգամավորները մեղադրում են կառավարությանը խորհրդարանի վրա ճնշում գործադրելու համար այն պատճառով, որ իրենք աջակցում են Քուվեյթի խորհրդարանի նախկին խոսնակ Մազրուկ ալ-Հանիմի թեկնածությանը մեկ անգամ ևս խոսնակի պաշտոնում ընտրվելու համար և օրենսդիր խորհրդի հանձնաժողովների ձևավորմանը միջամտելու համար: Նրանք նաև գործադիր իշխանությանը մեղադրում են կառավարության աշխատանքային ծրագիրը խորհրդարան ներկայացնելու ձգձգման համար, որը պետք է ներկայացվի նախարարների կաբինետի ձևավորումից անմիջապես հետո:
Նմանատիպ նյութեր
1347 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
2291 դիտում
22:41 17-08-2015
Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի պետություն
Այս բաժնից
1210 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1060 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1048 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո