22544 դիտում
16:35 14-01-2021
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը. Ռուսլան Բաղդասարյան
Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են Նիկոլի ու քաղաքապետ Հայկի հարաբերությունները:
Որ պատեհ-անպատեհ նա հայհոյում է Հայկին եւ բարձրաձայնում Հայկին քաղաքապետ դարձնելու սխալ լինելը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղելավար Ռուսլան Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որ Հայկ Մարությանը Երեւանի վատագույն քաղաքապետն է եւ ձախողել է մեր քաղաքի կառավարումը, խոսել եմ երկու տարուց ավելի: Որ մշտապես պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը երեւանցիներին խաբելու համար, իմ կողմից եղել են բազմաթիվ հարցազրույցներ եւ հրապարակումներ: Հրաժարականի տրամաբանությունս նրանում էր, որ Երեւանում կայանային նոր ընտրություններ՝ ոչ էյֆորիկ վիճակում:
Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա.
կա երկու տարբերակ՝ առաջինը, Հայկի հրաժարականի դեպքում, ընտրել ավագանու անդեմ ուսապարկերից մեկին ( քպ-ականներն են իրենց ցուցակներով ընտրվածներին համեմատում ուսապարկերի հետ): Այդ դեպքում Երեւանից կմնան փլատակներ՝ Հայկ Մարությանից հետո դա կլինի վերջնական հարված Երեւանին՝ մեր քաղաքին նիկոլը նոկաուտի կենթարկի:
Երկրորդ տարբերակը նոր ընտրություններն են: Ինչպես գիտենք բոլոր պետություններում ընտրություններ անցկացնելը սթրես է պետության համար:
Ինչքան ամուր է պետական համակարգը, այնքան այդ սթրեսը պետությունը թեթեւ է տանում:
Արդյո՞ք մեր պետական համակարգն ամուր է, միանշանակ ո՛չ:
Այսինքն նոր ընտրության տանելով՝ նիկոլը նոկաուտի կենթարկի ամբողջ պետությունը:
Էնպես որ նիկոլը թող ոչ մի տեղ չփնտրի արկածախնդրություն, որովհետեւ բոլոր պրոբլեմների լուծումները սկսվելու են իր իսկ հրաժարականից հետո:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, մի անգամ ասել եմ իր անելիքները.
1. մեր հանրությունից ներողություն է խնդրում սեւ-սպիտակ թեզը առաջ քաշելու համար:
2. հենց ինքն է հրապարակային պահանջում իր «երբեմնի» ղեկավարի հրաժարականը:
3. մասնակցում է Արցախի ու մեր ամբողջ հայրենիքի համար քաղաքացիական անհնազանդություններին, չէ՞ որ 50 դրամի համար ինքը դա անում էր:
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են նիկոլի ու քաղաքապետ Հայկի...
Posted by Ռուսլան Բաղդասարյան on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
23:34 09-02-2021
Հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը․ Ռուսլան Բաղդասարյան
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով