211652_close_icon
views-count2473 դիտում article-date 23:34 09-02-2021

Հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը․ Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի:

Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:

Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:

Իսկ, եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:

Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:

Բնակ ֆոնդ ավելացնելիս՝ իհարկե չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:

Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի: Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ...

Опубликовано Ռուսլան Բաղդասարյան Вторник, 9 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր