211652_close_icon
views-count1652 դիտում article-date 18:54 14-01-2021

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում

Տոկիոյի օլիմպիական խաղերին նախորդող ժամանակահատվածը հագեցած է մարզական ծրագրերով: Հունվարի 12 –ից Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում , իսկ կանանցը ՝ Օլիմպավանում: Երկուական մարզիչների ղեկավարությամբ պարապող թիմերում ընդգրկված են շուրջ 40 մարզիկ –մարզուհիներ: Նրանց առողջական վիճակին հետևում են նաև բժիշկներն ու մերսողները: Ծանրորդների նախնական մարզավիճակի մասին մասնագետներն ընդհանուր կարծիք կկազմեն փետրվարի 1 – 7 –ը անցկացվելիք Հայաստանի առաջնությունում: Կհաջոոդեն դարձյալ հավաքներ և մարզումներ, որոնցում մասնագետները պետք է ընտրեն այն ծանրորդներին, ովքեր մեր երկիրը կներկայացնեն Մոսկվայում ապրիլի 1 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարը օլիմպիական ՝ վարկանիշային է և ըստ մրցակարգի պետք է իրենց ունակությունները դրսևորեն այն մարզիկները, որոնք խաղեր մեկնելու համար պետք մասնակցեն միջազգային վարկանիշային առնվազն վեց մրցաշարի: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ ըստ էության, մեր երկիրը մոսկովյան ստուգատեսում կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին:

Նմանատիպ նյութեր